Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի ցանկությունը՝ կառուցողական համագործակցություն հաստատել ՌԴ-ի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է՝ «հույս ունենք, որ խաղաղությունը կխթանի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը»:

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ ռուս ժողովրդին աջակցելու հարցում, քանի որ նրանք շարունակում են զարգացնել իրենց ձգտումները դեպի ավելի պայծառ ապագա», - նշել է ասել է Ռուբիոն Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG