Մատչելիության հղումներ

Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ


Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքները, 11-ը հունիսի, 2025թ.
Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքները, 11-ը հունիսի, 2025թ.

Ճամբարակում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, ասված է հաղորդագրությունում:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել:

Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն: Առավելապես տուժել են չորս հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG