«Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի», - այսօր Թեհրանում հայտարարել է իսլամական հանրապետության ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին։
«Հակառակորդը մեզ սպառնում է ռազմական գործողություններով։ Մենք, սակայն, պատրաստ ենք ցանկացած սցենարի և ցանկացած մակարդակի պատերազմի», - նշել է իրանցի զինվորականը։
«Ես կոչ եմ անում մեր հակառակորդներին շատ մանրակրկիտ կերպով մտածել [այդ հարվածի] հետևանքների մասին», - նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։
Սալամիի հայտարարությունը հնչել է Իսրայելի կողմից Իրանին հնարավոր հարվածների մասին արևմտյան մամուլում շրջանառվող տեղեկությունների ֆոնին։