Մատչելիության հղումներ

Եվդոկիմով․ «Ալիևի իմաստության շնորհիվ խաղաղությունը վերականգնվել է»


Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, արխիվ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, արխիվ

«Մոսկվան իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը», - Baku TV հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ «Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունը վերականգնվել է»։

Եվդոկիմովը նաև նշել է, որ Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և շահագրգիռ է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը երկու երկրների միջև շարունակվի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG