Իրանը կոշտ քննադատություն է հնչեցնում ՄԱԿ-ի միջուկային հարցերով գերատեսչության հասցեին՝ կառույցին մեղադրելով միջուկային օբյեկտների և գիտնականների դեմ Իսրայելի մահացու հարվածների վրա աչք փակելու համար։
Իրանի միջուկային էներգիայի գործակալությունը տարածած հայտարարության մեջ պնդում է՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության «լռությունը» «սիոնիստական ռեժիմի հետ համագործակցության ձևերից մեկն է», նշել նաև, որ Իսրայելի հարձակումը «ԱԷՄԳ-ի պարտությունն է, որն էլ արդյունքն է իր չարդարացված թերությունների»։
Թեհրանի քննադատություններին արձագանքելով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ միջուկային օբյեկտները «երբեք չպետք է հարձակումների ենթարկվեն»: