Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիներ՝ «Զվարթնոց»-ում. ԱԱԾ


Իրանի և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում:

Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

«Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելը գիշերը աննախադեպ լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային և ռազմական օբյեկտներին ու բարձրաստիճան զինվորականների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG