Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ ուրբաթ օրն իրականացված ռազմական գործողությունների շրջանակներում հարվածել են Իրանի Նաթանզի հսկայական օբյեկտի ստորգետնյա ուրանի հարստացման ցենտրիֆուգներին:
«Տարածքի ստորգետնյա տարածքը վնասվել է։ Այս տարածքում կա բազմահարկ հարստացման սրահ՝ ցենտրիֆուգներով, էլեկտրական սենյակներով և լրացուցիչ օժանդակ ենթակառուցվածքներով», - ասված է Իսրայելի բանակի հայտարարությունում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսրայելի լայնածավալ հարձակումը որակել է պատերազմի հայտարարում:
«Այս համակարգված գործողություններով Իսրայելն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմ է հայտարարել, ինչը Իսրայելի կողմից տարածաշրջանում անօրինական և ապակայունացնող վարքագծի ևս մեկ դրսևորում է, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- նախարար Արաղչիի խոսքերն է մեջբերում IRNA պետական լրատվական գործակալությունը։