Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում ավելի քան 78 մարդ է զոհվել, 329-ը՝ վիրավորվել, այս մասին հայտնում է իրանական պետական Nour News-ը։
Իր Տելեգրամ ալիքում հրապարակված գրառման մեջ լրատվամիջոցը նշում է, որ սա ոչ պաշտոնական թիվ է։
Մինչ այս պահը պաշտոնական Թեհրանը դեռեւս պաշտոնական թվեր չի ներկայացրել իսրայելական հարվածների հետևանքով տուժածների մասին։
Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի օդուժը մայրաքաղաք Թեհրանում թիրախավորել է ինչպես զինված ուժերի շտաբներ և այլ ռազմական օբյեկտներ, այնպես էլ բարձրաստիճան զզինվորականների առանձնատներ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Թեհրանում հարվածներ են հասցվել առնվազն 18 տարբեր վայրերի։
Իրանի այլ շրջաններ, այդ թվում՝ Ղոմը, Քերմանշահը և Թավրիզը ևս հարձակումների են ենթարկվել։