Մատչելիության հղումներ

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում վիրավորվել է առնվազն 95 մարդ


Իրան - Իսրայելի հարվածների հետևանքները Թեհրանում, 13-ը հունիսի, 2025թ.
Իրան - Իսրայելի հարվածների հետևանքները Թեհրանում, 13-ը հունիսի, 2025թ.

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի կողմից երկրի տարբեր քաղաքների վրա հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 95 մարդ։

«Մինչ այժմ 95 մարդ վիրավորվել է և տեղափոխվել է բժշկական կենտրոններ հարձակման ենթարկված 12 տարբեր նահանգներում», - պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Արտակարգ իրավիճակների ազգային ծառայության խոսնակ Մոջթաբա Խալեդին։

Զոհերի ճշգրիտ թիվ Իրանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաղորդել։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG