Մատչելիության հղումներ

Խարկովի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է


Խարկով, Ուկրաինա, 11-ը հունիսի, 2025թ.
Խարկով, Ուկրաինա, 11-ը հունիսի, 2025թ.

Անցած գիշեր Խարկովի վրա ռուսական ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ ծանր վիճակում հոսպիտալացված 65-ամյա տղաղարդը մահացել է այրվածքների վերակենդանացման բաժանմունքում։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 60 վիրավորի մասին, այդ թվում՝ 9 երեխա։

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ գիշեր ռուսական բանակն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Խարկովի երկու շրջաններին՝ Սլոբոդսկոյին և Օսնովյանսկիին՝ թիրախավորելով բազմահարկ շենքեր, մասնավոր տներ, խաղահրապարակներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ:

XS
SM
MD
LG