Մատչելիության հղումներ

Կփորձենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինկի խումբը. Փաշինյան


«Մենք պետք է փորձենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրն ու լուծարել Մինսկի խումբը։ Առնվազն մենք դա կփորձենք անել», - Պրահայում ընթացող «Հայաստանը փոփոխվող աշխարհում» պանելային քննարկմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

«Վերջերս մենք Ադրբեջանի հետ կարողացանք դրական արդյունքով ավարտել բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ նախագիծը երկկողմ համաձայնեցրինք։ Եվ հիմա ժամանակն է՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, և մենք քննարկումների մենք ենք Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել այդ կետին և ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է նա:

Տեքստի համաձայնեցումից 2.5 ամիս է անցել, սակայն Բաքուն հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը՝ պնդելով իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG