Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Միրզոյանը ցավակցել են Հնդկաստանում ավիավթարի կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու երկրի ժողովրդին՝ ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են», - X-ում գրել է Փաշինյանը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

«Ուժ եմ մաղթում այս սրտակեղեք պատահարի հետևանքով բոլոր տուժածների ընտանիքներին», – ասված է X-ում նրա գրառման մեջ:

Հինգշաբթի օրը Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքում թռիչքից մի քանի րոպե անց վթարի է ենթարկվել Air India-ի ինքնաթիռը, որում 242 մարդ կար: Հաղորդվել է միայն մեկ ողջ մնացածի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG