Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Մոսկվան պատրաստ է կյանքի կոչել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանը պատրաստ է կյանքի կոչել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական կողմը մշտապես կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուկրաինացիների մասին նույնն ասել ես չեմ կարող», - հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Պեսկովն այս խնդրին անդրադարձել է՝ մեկնաբանելով ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուկրաինացի զինվորականների դիերի՝ Կիևին փոխանցման առաջին փուլի տապալումը։ Այն պետք է մեկնարկեր շաբաթ օրը, սական վերջին պահին հետաձգվեց Ուկրաինայի իշխանությունների նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG