Ռուսական զորքերի «առաջխաղացումը Դնեպրոպետրովսկի մարզում շարունակվում է», այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ զորքերի «Կենտրոն» խմբավորմանը դեռ կիրակի օրը հաջողվել է հատել Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանը։
«Ռուսական զորքերին հաջողվել է խորանալ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում»,- նշել է գերատեսչությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզ ներխուժած տանկային ստորաբաժանումներին վերջին 24 ժամերին հաջողվել է «մեծացնել վերահսկվող տարածքը»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, սակայն, ռազմական գործողությունների՝ Դնեպրոպետրովսկի մարզ տեղափոխվելու մասին տեղեկատվությունը հերքում է։