Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը կրկին գերիներ են փոխանակում


Հայրենադարձված ուկրաինացի զինծառայողներ, 9-ը հունիսի, 2025թ.
Հայրենադարձված ուկրաինացի զինծառայողներ, 9-ը հունիսի, 2025թ.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեկնարկել է մինչև 25 տարեկան ռազմագերիների փոխանակումը», - Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը վկայակոչելով հաղորդում է BBC-ն։

Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ` այս պահին փոխանակված գերիների քանակը դեռ հայտնի չէ:

«Ռուսաստանցի ռազմագերիների առաջին խումբն արդեն իսկ հայրենիքում է», - հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Պաշտոնական Կիևն առայժմ գերիների փոխանակման մասին տեղեկատվությունը չի մեկնաբանում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG