Մատչելիության հղումներ

Ռուսաստանի զինուժը ԱԹՍ-երով հարվածել է Խարկովին, կան տուժածներ


Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովին։ Կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում են տեղական իշխանությունները:

Քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ում գրել է, որ «գրանցվել է 11 հարված», ևս մեկ «Շահեդ» չի պայթել։

«Կրակի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ և ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների և տների պատուհաններ են կոտրվել։ Գրանցվել է առնվազն 12 տուժած, այդ թվում՝ չորս երեխա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վիրավորվել են երկու տարեկան տղա, 12, 16 և 17 տարեկան երեք աղջիկ։

Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը նշում է, որ քաղաքի Սալտովսկի, Սլոբիդսկի և Շևչենկովսկի շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Փրկարարների խոսքով՝ այրվում են տներ, խանութներ և մեքենաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG