CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

Իրանի և Իսրայելի դրոշները, արխիվ

«Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողության անցկացմանը», - հաղորդում է CBS News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը հրահանգել էրտարհանել Իրաքում, Բահրեյնում և Քուվեյթում գործող ամերիկյան դեսպանատներում ոչ առաջնահերթ պաշտոններ զբաղեցնող իր քաղաքացիներին։

Պենտագոնի ղեկավար Փիթեր Հեգսեթն, իր հերթին, թույլատրել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկացի զինվորականների ընտանիքների անդամներին հեռանալ տարածաշրջանից։

«Միացյալ Նահանգների Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար գեներալ Մայքլ Կուրիլան, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկել է այսօր Սենատում նախատեսված իր ելույթը», - հաղորդում է CNN-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստվում է մասամբ տարհանել Իրաքում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին