Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Երևան տեղափոխված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր էր:
Առողջապահության նախարարության տվյալով՝ մայրաքաղաք տեղափոխված մյուս երկու տուժածների վիճակը միջին ծանրության է:
Դեպքից տուժածների մեծ մասը հենց Ճամբարակի բժշկական կենտրոնում է: Նրանց վիճակը բավարար է: Վնասվածք ստացած չորս երեխաներն արդեն դուրս են գրվել:
«Ազատություն»-ը զրուցել է տուժածների հետ, մանրամասները՝ տեսանյութում.